Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐ) ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՍԽԵՄԱՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,     ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում աղբահանության կարգը, այդ թվում.

1) աղբահանության ժամանակացույց սահմանել՝  նվազագույնը շաբաթը 6 անգամ,

2) համայնքի վարչական տարածքում տեղադրել 401 (չորս հարյուր մեկ) հատ աղբաման, որից 121 (մեկ հարյուր քսանմեկ) հատ պլաստմասե և 280 (երկու հարյուր ութսուն) հատ մետաղական:

3) հաստատել աղբամանների  (կոնտեյներների) տեղադրման վայրերի սխեմաները համաձայն սույն որոշման թիվ 1-15 հավելվածների:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի 11-րդ հարցի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը՝ ժամանակացույցը, աղբամանների /կոնտեյներներ/ տեղադրման վայրերի սխեմաները, դրանց տեսակները և քանակը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ զեկուցեց Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Առաջարկվեց հաստատել աղբահանության նվազագույն ժամանակացույց՝ շաբաթը 6 անգամ, տեղադրել 401 աղբաման, այդ թվում 121 պլաստմասե, 280 մետաղական, աղբամանների տեղադրման սխեմաները:

Կապան համայնքի ավագանու անդամ Հ. Հարությունյան – քաղաքի ծայրամասերի աղբատեղիները ցանկապատել՝ թափառող կենդանիներից պաշտպանելու համար:

Ա. Հայրապետյան – հանձնարարել Գ. Յավրումյանին՝ ուսումնասիրել ցանկապատելու նպատակահարմարությունը:

Կապան համայնքի ավագանու անդամ Շ. Դավթյան – Ցանկալի կլինի պլաստմասե աղբամաններ դրվեն նաև քաղաքի ծայրամասերում:

Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner