Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման ամսին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի  48-րդ, 481-րդ, 50-րդ, 60-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի <<Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին>> թիվ 237 որոշումներ.1.   Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների մեկ քառ. մետրի համար սահմանել տարեկան վճարների հետևյալ չափերը`
/դրամ/
Մինչև 20.0 քառ. մետր մակերեսով հողամասի համար
Տարածագնահատման գոտիները
X
XI
XII
2160
1730
1300
2.  Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը կառուցապատման և /կամ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`
2.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`              
2.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար`                                     1.5
2.1.2 առևտրի, կենցաղային ծառայությունների և
ավտոտեխսպասարկման կետերի կազմակերպման համար                              1.2
2.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար                                     
1.0
2.1.4 ավտոտնակներ, օժանդակ շինություններ                                                0.35
2.2 Արտադրական նշանակության օբյեկտների համար`                                   0.8
2.3 Այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում                              1.0
3. Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով: Վճարման ժամկետ սահմանել պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը: Վճարը 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն կարող է քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և լուծել այն:
4. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերը սահմանափակ օգտագործելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու դեպքում, ըստ հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցների, վարձավճար սահմանել առանձին որոշումներով` ոչ պակաս, քան կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:
5. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 27-ի <<Համայնքի վարչական պայամններում գտնվող համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի և մրցութային կարգով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան վճար և մեկնարկային վճար սահմանելու մասին>> թիվ 155-Ն որոշումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner