Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՎԱՉԱԳԱՆ ԳԵՏԻ 881,10 ՆԻՇՈՒՄ, Մ.ՍՏԵՓԱՆՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0,00676 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի  20)-րդ կետով, Հողային օրենսգրքի 26-րդ և  481-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման»  կարգը, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասրի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 46.2. կետի դ) ենթակետը և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ.Ղազարյանի 07.04.2014 թվականի թիվ 03/1763-14 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   կողմ,      դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ պետական  սեփականություն համարվող Վաչագան գետի 881.0 նիշում, Մ.Ստեփանյան և Շինարարների փողոցների միջանկյալ  հատվածում գտնվող  ջրային հողերից 0,00676 հա  հողամասը /ծածկագիր 09-001-1680-01/ Վաչագան գետի հունը կառուցելու և բարեկարգելու  նպատակով ուղղակի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել ՀՀ Սյունիքի մարզպետարանին`  վարձավճար սահմանելով տարեկան  40300.0 /քառասուն հազար երեք հարյուր/ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner