Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 174
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 481-րդ, 60-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

  

1.             Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների սահմանել տարեկան մեկնարկային վարձավճարների հետևյալ չափերը`

 

 

Մրցույթով օգտագործման տրամադրվող հողամասերի մակերեսները

Տարեկան մեկնարկային վարձավճարի չափըչափը 1 քառ. մետրիհամար, ըստտարածագնահատմանգոտիների /դրամ/

X

XI

XII

XIII

XIV

XV

XVI

1

Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

1150

920

690

230

150

100

70

2

0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի` 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

580

460

350

120

80

50

40

3

0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը  գերազանցող  յուրաքանչյուր   քառակուսի մետրի համար

90

70

50

40

30

20

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ գյուղատնտեսական հողատեսքերի մեկ հեկտարիհամար սահմանել տարեկան մեկնարկային վճարների հետևյալ չափերը`                                                                                                                          

 

Տարեկան մեկնարկային վճարի չափը 1 հա-ի համար ըստ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի /դրամ/

 

1 հեկտարի համար

X-XII տարածագնահատման գոտիներ

 

վարելահող

բազմամյա տնկարկներ

խոտհարք

արոտավայր

այլ

հողատեսքեր

17200

57700

10300

8300

8300

XIII-XVIտարածագնահատման գոտիներ

 

14020

59250

7630

5830

5830

3. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը մրցույթովկառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`

3.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`
3.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար
                                        1,5
3.1.2 առևտրի և կենցաղային ծառայությունների կազմակերպման համար
                 1,2
3.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար
                                        1,0
3.1.4 կրթադաստիարակչական
և սպորտի բնագավառի
գործունեության կազմակերպման համար                                                                     0.8
3.1.5 ավտոտեխսպասարկման կայանների կազմակերպման համար
                          1,2
3.1.6 տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման համար           1,0
3.2 արտադրական նշանակության օբյեկտների համար`
3.2.1 պահեստարաններ                                                                                                   0,9

3.2.2 արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության

վերամշակման արտադրության օբյեկտներ                                                              0,75

3.2.3 գյուղատնտեսական գործունեության այլ օբյեկտներ /բացառությամբ
 վերամշակման արտադրության օբյեկտներ/
                                                    0,6
3.3 ավտոտնակներ
                                                                                                          0,25
3.4 օժանդակ տնտեսական շինություններ
                                                                     0,5
3.5 էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրության և բաշխման օբյեկտներ           0.8

3.6 տրանսպորտի և կապի օբյեկտներ                                                                          0.8

3.7 բարեկարգման, կանաչապատման համար՝                                                            0,35
3.8 այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում                                        1.0

4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ

1) տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:

2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով: 

4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:

5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի

5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի ---ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման  պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:

6. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան  մեկնարկային վարձավճար  սահմանելու մասին» թիվ 95-Ն որոշումը:

7. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner