Այսօր: Երկուշաբթի, 10 Օգոստոսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 12/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0,00086 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/183 /նախկին 14/291/ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունն ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտը և 2015 թվականի օգոստոսի 25-ի օգտակար հանածոների արդյունահանման 2012 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ՇԱԹՎ-29/183 թույլտվության ու թիվ ԼՎ-183 լեռնահատկացման ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Կապանի ԼՀԿ ՓԲԸ դիմումը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության ---- կողմ, ---- դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին      ո ր ո շ ու մ  է.

1.Համաձայնություն տալ Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 12/3 հասցեում գտնվող, ջրային» կատեգորիայի ջրանցքներ» գործառնական նշանակության 0.00086 հա հողամասը /ծածկագիր 09-001-0504-0044-ից/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ ջրամատակարարման խողովակաշարի անցկացման նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 220.0 /երկու հարյուր քսան/ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝  սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.81 Կբ) Naxagits
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner