Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 9-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 9/6 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.002 հա հողամասը /ծածկագիր 09-001-0607-0088/ հասարակական կառուցապատման նպատակով (գրասենյակ կառուցելու) աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 49680,0 /քառասունինը հազար վեց հարյուր ութսուն / դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |