Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.02 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի  N 286 որոշումների, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի  թիվ 9-Ն որոշումների    և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ` քաղաք  Կապան Վաչագան թաղամասի թիվ 188 և 189 հասցեներում  գտնվող  0.01 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիր 09-001-0723-0014) և 0.01 հեկտար մակերեսով  (կադաստրային ծածկագիր 09-001-0721-0005) բնակավայրերի նպատակային նշանակության <<հասարակական կառուցապատման>> գործառնական նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարել` զիփլայն կառուցելու նպատակով` մեկնարկային գինը`  1 մետր քառակուսի հողամասի համար  1056 (մեկ հազար հիսունվեց) ՀՀ  դրամ: 

2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner