Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, հաշվի առնելով <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲ ընկերության 24.05.2013թ. թիվ 108-05/2013 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` թվով 589 հենասյուները, որպես մալուխի անցկացման միջոց, ժամանակավոր օգտագործման իրավունքով, 1 տարի ժամկետով վարձակալության տրամադրել <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> փակ բաժնետիրական ընկերությանը` 1 հենասյան համար ամսական վարձավճար սահմանելով 200 /երկու հարյուր/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |