Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19)-րդ և 19.1)-րդ կետերով, Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի    8-րդ հոդվածի «դ» և «ե» ենթակետերով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության        կողմ,       դեմ,       ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքի տարածքում իրականացվող աղբահանության աշխատանքների դիմաց աղբահանության վճար վճարողների համար սահմանել աղբահանության վճարների հետևյալ դրույքաչափերը.
1) Կենցաղային աղբի համար`
ա. ըստ  հաշվառված անձանց քանակի (համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող) և /կամ/ փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 150 դրամ
բ. իրավաբանական անձանց  և անհատ ձեռներեց հանդիսացող վճարողների համար` ըստ օգտագործվող մակերեսների և /կամ/ գործունեության տեսակների ամսական դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2) Ոչ կենցաղային /արտադրական և շինարարական/ աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար 3000 դրամ:
3) Խոշոր եզրաչափերի աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար 3000 դրամ:
4) Ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 7000 դրամ:
2. Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար վճարների դրույքաչափը սահմանել կոնկրետ հաշվարկված եզրաչափի աղբի քանակի համար սույն որոշման 1-ին մասի 2)-րդ, 3)-րդ և 4)-րդ կետերի դրույքաչափերով հաշվարկված աղբահանության վճարի 20 տոկոսի չափով:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրվում է նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին` աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:
3. Աղբահանության վճար վճարող առանձին կատեգորիայի անձանց համար սահմանել արտոնություններ`
1) Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար – 100%-ի չափով
2) Բազմաշունչ /7 և ավելի/  ընտանիքների համար – 50%-ի չափով
4. Համայնքային ենթակայության հիմնարկներին և կազմակերպություններին  ազատել աղբահանության վճարներից:
5. Աղբահանության վճարների հաշվարկումը, վճարման կարգը և ժամկետները, վճարի գանձումը, ինչպես նաև վճարման պատասխանատվությունը իրականացնել  «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
6. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Համայնքի վարչական տարածքում աղբահանություն կազմակերպելու համար աղբահանության վճար ու շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճար սահմանելու մասին» թիվ 140-Ն որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner