Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇՄԱՎՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀՈԱԿ-Ը ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԿԱՊԱՆԻ ԱԿՈՒՄԲԱԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀՈԱԿ-ԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ, ԿԱՊԱՆԻ ԱԿՈՒՄԲԱԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀՈԱԿ-Ի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 64-րդ հոդվածի 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 24-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը որոշման նախագծի քվեարկության ____ կողմ, ___ դեմ և ___ ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման եղանակով միացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի: 

3. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելված 2-ի: 

4. Առաջարկել համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող գործառույթներն  օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սույն որոշման 1-ին և 3-րդ կետերն ուժի մեջ են մտնում նշված վերակազմակերպումը սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից:

6. Սույն որոշման 3-րդ կետի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 7-ի «Կապան քաղաքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 57-Ա որոշման 1-ին կետի N 27 և N 28 հավելվածները: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
havelvats_hastiqacucak
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner