Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 8)-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 129/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.01878 հա հողամասը /ծածկագիր 09-001-0633-0080/ բնակելի տան տնամերձ հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ջուլիետա Սողոմոնյանին՝ 152120,0 /մեկ հարյուր հիսուներկու հազար մեկ հարյուր քսան/ դրամ կադաստրային արժեքով:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |