Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 01/3426-13 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Լեռնագործների փողոցում երկհարկանի ավտոտնակների, որի 2-րդ հարկում գտնվող ավտոտնակը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, սպասարկման 0.0057 հա համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի /ծածկագիր 09-001-0396-6-5-9,10/ 1/2 մասը համասեփականության իրավունքով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: 2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|