2013 թվականի N_ ԱՐՓԻԿ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 32/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.02123 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20/-րդ կետով, համաձայն Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արփիկ թաղամասի թիվ 32/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Պողոսյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.02123 հա հողամասը /ծածկագիր 09-001-0404-0120/ ճանաչել համայնքային սեփականություն: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստացի տիրապետողին 171963 /մեկ հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր վաթսուներեք/ դրամ կադաստրային արժեքով: 3.Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Արմեն Պողոսյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|