Այսօր: Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները`

 

1)Որոշման 2-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի եկամուտները» թիվ 1 հավելվածում, համաձայն հավելված 1-ի: 

2)Որոշման 3-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 

3)Որոշման 4-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման  թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի: 

4)Որոշման 5-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/» թիվ 4 հավելվածում, համաձայն հավելված 4-ի:

5)Որոշման 6-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» թիվ 5 հավելվածում, համաձայն հավելված 5-ի: 

6)Որոշման 7-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման  թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 6-ի:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(131.00 Կբ) Հավելվածներ
(34.50 Կբ) Նախագիծ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner