Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2012 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ.1.   Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել                                                4000 դրամ:
2.  Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների`
1) դաշնամուրային                                                                                
2500 դրամ
2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/                            2000 դրամ
3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/                      1600 դրամ
4) երգեցողության                                                                               
1600 դրամ
5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր                               
անվճար
3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում                               
1600 դրամ
4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում              1600 դրամ
5. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել`                                                                                     500 դրամ
6. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել             
500 դրամ
7. Թեթև աթլետիկայի մարզաձևեր                                                         անվճար
8. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում:
9. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ`  բնակչության առանձին խմբերի համար`
ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ
բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ
գ. Հաշմանդամ երեխաներ
դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ
10. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին:
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը:
11. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ:
12. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 27-ի <<Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> թիվ 153-Ն որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner