2013 թվականի N_ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՈՒՄՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մաս, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետ, 302-րդ հոդվածի 1-ին կետ, 332-րդ, 336-րդ, 434-րդ և 610-րդ հոդվածներ.1. Համայնքի սեփականություն համարվող հողամասերի` վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով /համաձայն հավելվածի/ նախատեսված գումարների գանձումը 4223259 /չորս միլիոն երկու հարյուր քսաներեք հազար երկու հարյուր հիսունինը/ ՀՀ դրամի չափով համարել անհուսալի: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|