Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ԿԻՑ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածի 2-րդ մասով,  Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,         դեմ,       ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է

1. Համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը  ճանաչել  համայնքային սեփականություն.
1) Աշոտավան թաղամասի թիվ 58/1 հասցեում Սարո Աբրահամյանի  կողմից ավել օգտագործվող 0.20983 հա հողամասը;
2) Աշոտավան թաղամասի թիվ 24/1 հասցեում Արմինե Հովհաննիսյանի և Ռոզա Բաղդասարյանի  կողմից ավել օգտագործվող 0.03778 հա հողամասը;
3) Հ.Ավետիսյան փողոցի թիվ 32/1 հասցեում Տիգրան Գրիգորյանի  կողմից ավել օգտագործվող 0.05702 հա հողամասը;
4) Լենհանքեր թաղամասի «Լենհանքեր» այգեգործական ընկերության թիվ 8/1 հասցեում Արամայիս Պետրոսյանի  կողմից ավել օգտագործվող    0.058 հա հողամասը;
5) Բաղաբուրջ թաղամասի թիվ 164/1 հասցեում Գագիկ Գրիգորյանի   կողմից ավել օգտագործվող 0.04995 հա հողամասը;
6) Շղարշիկ թաղամասի թիվ 31/1 հասցեում Ռազմելա Դանիելյանի  կողմից ավել օգտագործվող 0.04309 հա հողամասը;
7) Կավարտ թաղամասի թիվ 142/1 հասցեում Սուսաննա Մինասյանի կողմից ավել օգտագործվող 0.19162 հա հողամասը;
8) Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18/2 հասցեում Գագիկ Հովհաննիսյանի կողմից   ավել օգտագործվող 0.00493 հա հողամասը;
9) Բաղաբ ուրջ թաղամասի թիվ 42/1 հասցեում Վաղարշակ Զոհրաբյանի   կողմից ավել օգտագործվող 0.12109 հա հողամասը;
10) Կավարտ թաղամասի թիվ 158/1 հասցեում Աննա Մակարովայի կողմից ավել օգտագործվող 0.0686 հա հողամասը;
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner