Այսօր: Շաբաթ, 15 Օգոստոսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 424
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ /ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ/ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2020 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու ծրագրերի հայտերը, համաձայն հավելվածների՝

1) «Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում» ծրագրային հայտ, հավելված 1։  

2) «Կապան քաղաքի հասարակական շենքերի /արվեստի թանգարան, Ձորք թաղամասի ակումբ-գրադարան, ՔԿԱԳ գրասենյակ» ծրագրային հայտ, հավելված 2։

3) «Կապան համայնքի Եղվարդ գյուղի խմելու ջրագծի կառուցում և Ագարակ գյուղի ջրագծի վերանորոգում ու ՕԿՋ-ի կառուցում, խմելու ջրի ներքին ցանցի կառուցում» ծրագրային հայտ, հավելված 3։

4) «Կապան համայնքի Կապան քաղաքի թիվ 8 և Դավիթ Բեկ բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի վերանորոգում և Վարդավանք բնակավայրում այլընտրանքային ՆՈՒՀ-ի համար նախատեսվող շենքի նորոգում» ծրագրային հայտ, հավելված 4։

5) «Կապան համայնքի /Կապան, Գեղանուշ և Արծվանիկ բնակավայրեր/ ներհամայնքային ճանապարհների, փողոցների, մայթերի և բակերի հիմնանորոգում» ծրագրային հայտ, հավելված 5։

 2. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Սյունիքի մարզպետարան ներկայացնել  ծրագրերի ամբողջական փաթեթները։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(189.59 Կբ)
(62.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner