Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՈՒ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԽՈՇՈՐ ԵԶՐԱՉԱՓԻ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 19,1-րդ կետեր, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի    8-րդ հոդվածի <<դ>> և <<ե>> ենթակետեր, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենք.

1)         Կենցաղային աղբի համար`

ա. ըստ  հաշվառված անձանց քանակի (համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող) և /կամ/ փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 150 դրամ

բ. իրավաբանական անձանց  և անհատ ձեռներեց հանդիսացող վճարողների համար` ըստ օգտագործվող մակերեսների և /կամ/ գործունեության տեսակների ամսական դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2) Ոչ կենցաղային /արտադրական և շինարարական/ աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար 2000 դրամ:

3) Խոշոր եզրաչափերի աղբի համար` մեկ խորանարդ մետր աղբի համար 3000 դրամ:

2. Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար վճարների դրույքաչափը սահմանել կոնկրետ հաշվարկված եզրաչափի աղբի քանակի համար սույն որոշման 1-ին մասի 2)-րդ և 3)-րդ կետերի դրույքաչափերով հաշվարկված աղբահանության վճարի 20 տոկոսի չափով:

Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրվում է նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին` աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:

3.        Աղբահանության վճար վճարող առանձին կատեգորիայի անձանց համար սահմանել արտոնություններ`

1)         Հայրենական Մեծ Պատերազմի վետերանների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար – 100%-ի չափով

2)        Բազմաշունչ /7 և ավելի/  ընտանիքների համար – 50%-ի չափով

4.   Համայնքային ենթակայության հիմնարկներին և կազմակերպություններին  ազատել աղբահանության վճարներից:

5.        Աղբահանության վճարների հաշվարկումը, վճարման կարգը և ժամկետները, վճարի գանձումը համայնքի բյուջե, ինչպես նաև վճարման պատասխանատվությունը իրականացնել  <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6.       Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Համայնքի վարչական տարածքում աղբահանություն կազմակերպելու համար աղբահանության վճար ու շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճար սահմանելու մասին>> թիվ 97-Ն որոշումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner