Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 481-րդ, 50-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,    ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.             Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների սահմանել տարեկան վարձավճարների հետևյալ չափերը`

 

Ողղակի կառուցապատման և/կամ վարձակալության տրամադրվող հողամասերի մակերեսները

Տարեկան վարձավճարի չափըչափը 1 քառ. մետրիհամար, ըստտարածագնահատմանգոտիների /դրամ/

X

XI

XII

XIII

XIV

XV

XVI

1

Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

2160

1730

1300

440

290

190

140

2

0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի` 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

580

460

350

120

80

50

40

3

 

0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը  գերազանցող  յուրաքանչյուր   քառակուսի մետրի համար

90

70

50

40

30

20

10

 2. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը ուղղակի  կառուցապատման և /կամ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`

2.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`     

2.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար`                                    1.5  

2.1.2  առևտրի, կենցաղային ծառայությունների և
                ավտոտեխսպասարկման կետերի կազմակերպման համար
                                 1.2 

  2.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար                                 1.0  

2.1.4 ավտոտնակների, օժանդակ շինությունների համար                                  0.35

2.2 Արտադրական նշանակության օբյեկտների համար`                                    0.8  

2.3 բարեկարգման, կանաչապատման համար՝                                                               0,35

2.4 Այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում                                     1.0

4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ

1) Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:

2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով: 

4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:

5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի

5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի ---ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման  պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:

6. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանափակ օգտագործելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու դեպքում, ըստ հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցների, վարձավճար սահմանել առանձին որոշումներով` ոչ պակաս, քան կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:

7. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին» թիվ 81-Ն որոշումը:

8. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner