Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 100-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի  <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 631-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,        դեմ,       ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը՝

Աշոտ Հայրապետյան -  համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ,

Նելլի Շահնազարյան - աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ

Աննա Մկրտչյան – քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար,

Մայա Միրզոյան – «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի անդամ

Աննա Ոսկանյան – Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

Ռուզաննա Գալստյան - սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, հանձնաժողովի անդամ

Էռնա Պետրոսյան - «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ

Սաթինե Հարությունյան – «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի իրավաբան, հանձնաժողովի անդամ

Անուշ Մեժլումյան – <<Վորլդ Վիժն Հայաստան>> զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության անդամ, հանձնաժողովի անդամ

2. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Կապանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 100-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner