Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 4/42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 244.3 ՔԱՌ.Մ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ <<ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ>> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄՇՏԱԿԱՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2013 թվականի հուլիսի 22-ի թիվ 05-228 գրությունը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,    0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.1.Համայնքի սեփականություն համարվող գույքը` Շինարարների փողոցի թիվ 4/42 հասցեում  գտնվող 244.3 քառ.մ ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26122013-09-0016/ մշտական անհատույց օգտագործման հանձնել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությանը՝ ընտանեկան բժշկի գրասենյակ օգտագործելու նպատակով:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության միջոցների հաշվին՝  օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner