Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ /ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով քաղաքացի Գ. Կոստանդյանի, ռուս-հայկական հենակետային տեխնոլոգիաների կենտրոն «Էլենար» ՍՊ ընկերության կողմից ներկայացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,    0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.
Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելու

1.   Ք. Կապան, Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող մշակույթի պալատի շենքի /վկայական թիվ 524096/ թիվ 1 մասնաշենքի տարածքից 76,9 քառ.մ ընդհանուր մակերեսով  թիվ 7 և թիվ 8 սենյակները երեք տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել                  ք. Կապան, Ն. Վաչագան, տուն 10 հասցեի բնակիչ Գուրգեն Կոստանդյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 800 /ութ հարյուր/ դրամ վարձավճար:

2.Ք. Կապան, Ռ. Մելիքյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործությնա կենտրոնի տարածքից 3-րդ հարկում գտնվող, 76,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով թիվ 3 և թիվ 6 սենյակներըերեք տարի ժամկետովվարձակալության իրավունքով տրամադրել ռուս-հայկական հենակետային տեխնոլոգիաների կենտրոն «Էլենար» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը, սահմանել ամսական 1 քառ. մետրի համար 800 /ութ հարյուր/ դրամ վարձավճար:

3.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner