Այսօր: Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ 7 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,        դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի օգոստոսի 20-ի թիվ 7 արտահերթ նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ղեկավարի կողմից կազմված 2018 թվականի համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և բնակավայրերի  նպատակային նշանակության այլ հողերից  0.065 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

3.Հողամասի  նպատակային նշանակության  փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու  մասին 

4.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին

5.Հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ, Սևաքար և Չափնի գյուղերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին

6. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր ջուր թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 15,38505 հա հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին

7.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր ջուր թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 7,3756 հա հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին

8.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր ջուր թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների 28,56895 հա հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը տրամադրելու մասին

9.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից  «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 1.26009 հա հողամաս տրամադրելու մասին

10.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Մ. Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105,2 քառ.մ հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.01 Կբ) Orakarg
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner