Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3)-րդ կետով, 62-րդ հոդվածով, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10  կողմ,  0  դեմ,  0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.
Կապան քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կատարել հետևյալ հատկացումները.

1.   «Կապան»  բարեգործական հիմնադրամին, որպես համայնքի ներդրում ընդամենը 14505,0 հազ. դրամ (տասնչորս միլիոն հինգ հարյուր հինգ հազար), որից Կապան քաղաքի բազմաբնակարան շենքերի մարդատար վերելակների վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար՝ 6000,0 հազ. դրամ (վեց միլիոն), Կապանի թիվ 6 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար՝ 6805,0 հազ. դրամ (վեց միլիոն ութ հարյուր հինգ հազար) և գույքի ձեռք բերման համար՝ 1700,0 հազ. դրամ (մեկ միլիոն յոթ հարյուր հազար):

2.   Կապանի թիվ 4 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ին, որպես կապիտալ դրամաշնորհ սառնարան ձեռք բերելու համար՝ 265,0 հազ. դրամ (երկու հարյուր վաթսունհինգ հազար):

3.   Կապանի 11 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ին, որպես կապիտալ դրամաշնորհ սառնարան ձեռք բերելու համար՝ 235,0 հազ. դրամ (երկու հարյուր երեսունհինգ հազար):

4.  Կապան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագծի իրականացման  աշխատանքների համար` 6000,0 հազ. դրամ (վեց միլիոն դրամ):

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner