Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20 -Ի ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության      կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի     20 -ի թիվ 3  նիստի օրակարգը.
1. Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2015 թվականի ծրագիրը հաստատելու մասին
2. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 133-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 135-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
4. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 136-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում հանրային բաց լսումների կազմակերպման, անցկացման և դրանց վերաբերյալ ավագանուն տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու մասին
7. Տեղական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին
8. Կապան քաղաքի Վաչագան և Բարաբաթում թաղամասերում գտնվող գերեզմանատները մասնակի փակ գերեզմանատներ համարելու մասին
9. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից՝ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
10. Համայնքի սեփականություն հանդիսացող Գր. Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 40/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0127 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Մուրադ Պողոսյանին օտարելու մասին
11. Համայնքի սեփականություն հանդիսացող Գր. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9/7-8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,038 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արամայիս Հարությունյանին օտարելու մասին
12. Համայնքի սեփականություն հանդիսացող Հալիձոր թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0,01208 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին
13. Լյովա Շավարշի Դավթյանին գույքահարկի արտոնություն տրամադրելու մասին
14. Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Բաղաբերդ թաղամաս, 18/4 հասցեի բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
15. Կապան քաղաքի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին
16. Կապան քաղաքային համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2008 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 36-Ն և 2012 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 81-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner