Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14)-րդ կետ, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 64-րդ հոդվածի 5-րդ մասերով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան.

   1. Կապան համայնքի հետևյալ բյուջետային հիմնարկները վերակազմավորման միջոցով վերակազմակերպել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների`

  1) Կապանի քաղաքապետարանի <<Մշակույթի կենտրոն>> հիմնարկը` Կապան  քաղաքի մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության

  2) <<Կապանի կոմունալ ծառայություն>> համայնքային բյուջետային հիմնարկը` Կապան  քաղաքի կոմունալ ծառայություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության

  3) Կապանի քաղաքապետարանի <<Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> հիմնարկը` Կապան  քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի համայնքային ոչ առևտրային կազմակերպության

   2. Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները համաձայն հավելվածների.

  1) Կապան  քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿհավելված  թիվ 1

  2) Կապան  քաղաքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿհավելված թիվ 2

  3) Կապան քաղաքի մանկական զբոսայգի ՀՈԱԿ` հավելված թիվ 3

  3. Սույն որոշումից բխող գործառույթներն  իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

  4. Սույն որոշման 1-ին կետը ուժի մեջ է մտնում նշված կազմակերպությունները սահմանված կարգով իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրանցման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner