Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման» կարգի, Կապանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճարներ սահմանելու մասին» թիվ 8-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության - կողմ, - դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Տալ համաձայնություն պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4/21 հասցեում գտնվող ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության 0,00912 հա հողամասը /ծածկագիր 09-001-1717-0128/ խողովակաշար կառուցելու նպատակով կառուցապատման իրավունքով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել մրցույթով (հրապարակային սակարկություններով)` մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 33730.0 /երեսուներեք հազար յոթ հարյուր երեսուն/ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|