Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18 -Ի ԹԻՎ 6 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության  ____ կողմ,  ____    դեմ,   ____ ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.


Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 6   նիստի օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը հաստատելու մասին
2. Համայնքի վարչական տարածքում աղբահանություն կազմակերպելու համար աղբահանության վճար ու շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար տրամադրվող թույլտվության վճար սահմանելու մասին
3. Կապան քաղաքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին
4. Կապան քաղաքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5. Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
6. Կապան համայնքի ղեկավարի վարձատրության չափը որոշելու մասին
7. Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար հավելավճար սահմանելու մասին
8. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Շահումյան փողոցի 6/38 հասցեում գտնվող 66.81 քառ.մ. ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
9. Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի՝ վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով նախատեսված գումարներն անհուսալի դեբիտորական պարտք ճանաչելու մասին
10. Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
11. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Շահումյան փողոցի 38/27 հասցեում գտնվող 12,6 քառ.մ ոչ բնակելի տարածքը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
12. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Թումանյան փողոցի 3/33 հասցեում գտնվող 35,4 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
13. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 2/64 հասցեում գտնվող 52,9 քառ. մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
14. Համայնքային սեփականություն հանդիսացող Գործարանային փողոցի թիվ 3/15 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտարդրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 0,02705 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
15. Համայնքի սեփականություն հանդիսացող Աշոտավան թաղամասի 61 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0103 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
16. Համայնքի Գործարանային փողոցի թիվ 4/16 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը 8,31089 հա հողամաս սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին
17. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից՝ քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
18. Համայնքի Բարաբաթում թաղամասի թիվ 126/1 հասցեում գտնվող 0.0723 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և պետական գրանցումից հետո ուղղակի վաճառքի միջոցով Ահարոն Պետրոսյանին օտարելու մասին
19. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերից 4,5 հա, 0,15 հա, 0,56 հա, 0,38 հա հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու, համայնքի գլխավոր հատակագծում և ընթացիկ քաղաքաշինական քարտեզում փոփոխություններ կատարելու ու ամենամյա հողային հաշվեկշռում  արտացոլելու համաձայնություն տալու մասին
20. Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին
21. Պետական սեփականություն համարվող Վաչագան գետի 881,10 նիշում,    Մ. Ստեփանյան և Շինարարների փողոցների միջանկյալ հատվածում գտնվող 0,00676 հա հողամասը կառուցապատման իրավունքով ՀՀ Սյունիքի մարզպետարանին օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին
22. Պետական սեփականություն համարվող Ողջի գետի 856,0 նիշում, Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի հարևանությամբ 0,00278 հա հողամասն ուղղակի կառուցապատման իրավունքով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին
23. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
24. Կապան քաղաքային համայնքի 2015 թվականի բյուջեն հաստատելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner