Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման կարգը եվ չափորոշիչները հաստատելու մասին» թիվ 73-Ն որոշումը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|