Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2012 թվականի N_
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետ, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդված. 1.   Համայնքային բյուջետային հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանել հետևյալ վճարները.
1)   <<Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգի>> ՀԲՀ-ում`
ա.  զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանել  50-100 դրամ
բ. բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում:
2) <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեք սահմանել`
ա. ցերեկային`  ժամը 12:00-ից մինչև 16:00      200 դրամ
բ. երեկոյան` ժամը 16:00-ից հետո                            1000 դրամ
2.  Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը`
1)   <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ում` յուրաքանչյուր համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման համար`
ա. մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 75000 դրամ
բ. կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 15000 դրամ
<<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ում` համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և  անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման համար դահլիճները օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել զեղչ` վճարի 50%-ի չափով:
գ. համայնքային ենթակայության կազմակերպությունների համար`                  անվճար
2)  <<Կապանի մշակույթի կենտրոն>> ՀԲՀ-ի դահլիճները հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ:
3)  մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ:
3.  Թույլատրել համայնքի ղեկավարին` հաստատել մատուցվող ծառայությունների ցանկը և վճարի չափը` ըստ տեսակների, սույն որոշմամբ նախատեսված սահմաններում: 
4.  Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի <<Կապան համայնքում բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների վճարների սահմանելու մասին>>  թիվ 89-Ն որոշումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner