Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 9-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքայինսեփականությունհանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ2ա/17 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.00245 հահողամասը /ծածկագիր 09-001-0103-0424/ բնակելի կառուցապատման նպատակով (ավտոտնակ կառուցելու) աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 25880,0/քսանհինգ հազար ութ հարյուր ութսուն/ դրամ:
2. համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |