Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20) կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 6 կողմ, 2 դեմ, 3 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` հանդիսությունների սրահները մեկ տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել քաղաքապետարանի կողմից նշանակված լիազորված անձանց` բնակչության հանգստի, հիշատակի, տոնական և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու նպատակով: 2. Օգտագործման տրամադրելու կարգը և պայմանները որոշվում են կնքվող պայմանագրերով: 3. Թույլատրել համայնքի ղեկավարին ընդունել անհատական որոշումներ` հանդիսությունների սրահներն օգտագործման տրամադրելու վերաբերյալ և կնքել համապատասխան վարձակալական պայմանագրեր: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |