Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Համայնքային սեփականություն համարվող գույքը, Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 16 շենքի թիվ 3 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 24022021-09-0025) անհատույց (նվիրատվության կարգով) օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձին`
Արտաշես Վաչեի Բաղդասարյանին:
2․ Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
|