Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Ուժանիս գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`
1) 1.9232 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-104-0103-0005/ 4-րդ կարգի անջրդի վարելահողի համար 3080 (երեք հազար ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2) 3.92515 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-104-0101-0021/ 4-րդ կարգի անջրդի վարելահողի համար 10130 (տաս հազար հարյուր երեսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
3) 0.65387 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-104-0102-0003/ 4-րդ կարգի անջրդի վարելահողի համար 1690 (հազար վեց հարյուր իննսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
4)0.75414 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-104-0101-0022/ 4-րդ կարգի անջրդի վարելահողի համար 1950 (հազար ինը հարյուր հիսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
22.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանվաքծ կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:
|