Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15 -Ի ԹԻՎ 2 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 15 -ի թիվ 2 նիստի օրակարգը.

1. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ    143-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.   Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 136-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Համայնքի ղեկավարի կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու մասին
4. Համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուները ժամանակավոր օգտագործման իրավունքով «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերությանը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին
5. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի փետրվարի 03-ի թիվ 5-Ա և 2012 թվականի փետրվարի 02-ի թիվ 15-Ա որոշումները չեղյալ ճանաչելու մասին
6. Համայնքի սեփականություն համարվող գույքը` Մ. Հարությունյան 2/23 հասցեի բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
7. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը /հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքները/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին
8. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան քաղաքի Շահումյան փողոցի 2/61 հասցեում գտնվող 56.4 քառ.մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
9. Համայնքային սեփականություն հանդիսացող Գործարանային փողոցի թիվ 7/10 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 3,5444 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
10. Համայնքի սեփականություն հանդիսացող Գր. Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 40/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00127 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
11. Համայնքի սեփականություն հանդիսացող Ա. Մանուկյան փողոցի թիվ 1ա/12/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00038 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Արսեն Միրզոյանին օտարելու մասին
12. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
13. Կապան համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարների հաշվարկման և աղբահանության վճարների գանձման լիազորությունները փոխանցելու մասին
14. Համայնքային սեփականություն հանդիսացող Մ Պապյան փողոցի թիվ 5/4/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,001 հա հողամասը հրապարակային սակարկություններով օտարելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner