Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված ներքոհիշյալ հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքում 09-001-0532-0007 կադաստրային ծածկագրով 0.07101 հա հողամասը.
2) Կապան քաղաքի Աշոտավան թաղամասում գտնվող 09-001-0250-0009 կադաստրային ծածկագրով 0․05121 հա հողամասը և 09-001-0250-0011 կադաստրային ծածկագրից 0․00668 հա հողամասը.
3) Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող 09-001-0394-0012 կադաստրային ծածկագրից 0.13680 հա հողամասը.
4) Կապան քաղաքի Աշոտավան թաղամասում 09-001-0249-0033 կադաստրային ծածկագրից 0.11590 հա հողամասը.
5) Կապան քաղաքի Աշոտավան թաղամասում 09-001-0249-0031 կադաստրային ծածկագրից 0.04847 հա հողամասը և 09-001-0249-0032 կադաստրային ծածկագրից 0.0459 հա հողամասը.
6) Կապան քաղաքի Վաչագան թաղամասում 09-001-0626-0003 կադաստրային ծածկագրով 0․15208 հա հողամասը.
7) Կապան քաղաքի Համլետավան թաղամասում 09-001-0042-0007 կադաստրային ծածկագրով 0․10037 հա հողամաս և 09-001-0042-0008կադաստրային ծածկագրից 0․04273 հա հողամասը.
2. Համայնքի ղեկավարին` սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծով նախատեսվում է Կապան համայնքի վարչական տարածքում, գտնվող, որպես անհայտ քաղաքացու սեփականություն փոխանցված հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշումը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանը և քաղաքացիների կողմից վերոնշյալ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու մասին դիմումները:
Պետական գրանցում ստանալուց հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այդ հողամասը կարող են տնօրինվել համայնքի կողմից՝ դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ:
|