Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ (ԱՐԾՎԱՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ <<ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ >> ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, ՀՀ  Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետով, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշմամբ, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1. Սյունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Արծվանիկ բնակավայրի համակցված փաստաթղթերում`  համաձայն հավելվածի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.970675 հեկտար հողամասը, որից գյուղատնտեսական նշանակության վարելահող` 0.187698 հա, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր 0.782977 հա փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների» հողեր գործառնական նշանակությամբ (հատված  ԳԱ-3 և ԳԱ-18):

2. Սույն որոշման 1-ին կետով նշված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերը պետական գրանցում կատարելուց հետո որպես արտադրական պոչանքների պոչամբար  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի  30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, մեկ հեկտար հողամասի համար սահմանելով` 1 033 690 /մեկ միլիոն երեսուներեք հազար վեց հարյուր իննսուն/ դրամ տարեկան վճար :

3. Կապան համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner