Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԵՂՎԱՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286,  Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի  թիվ 8-Ն որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Եղվարդ գյուղում գտնվող գյուղատնտեսական  նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 5 /հինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`

1) 1.87109 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0116-0072/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 4830 (չորս հազար ութ հարյուր երեսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

2) 0.3104 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0105-0068/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 810 (ութ հարյուր տաս) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

3) 0.60807 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0105-0067/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 1570 (մեկ հազար հինգ հարյուր յոթանասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

4) 0.44013 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0118-0004/  2-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 1680 (մեկ հազար վեց հարյուր ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

5) 3.77373 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0119-0166/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 9740 (ինը հազար յոթ հարյուր քառասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

6) 2.00831 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0119-0167/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 5190 (հինգ հազար հարյուր իննսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար, 

7) 0.64988 հա /կադաստրային ծածկագիր՝ 09-034-0103-0013/  4-րդ կարգի  անջրդի վարելահողի համար 1680 (հազար վեց հարյուր ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

 

2.Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանվաքծ կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի կազմակերպումը և իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner