Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԴԱՎԻԹ ԲԵԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ և 42-րդ մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1)-ին մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշման,  հաշվի առնելով հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 9  դրական եզրակացությունը  և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,      դեմ,     ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից 1,49253 հեկտար, որից  0,58873 հա վարելահող, 0,90362 հա արոտավայր /կադաստրային ծածկագրեր՝ 09-030-0111-0001, 09-030-0108-0018, 09-030-0111-0003/   փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ համայնքային սեփականություն հանդիսացող 1,47235 հեկտար հողամասը «կոմունալ օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ հողամասի՝ գործող համայնքային գերեզմանատան օրինականացման համար,  ֆիզիկական անձի   սեփականություն հանդիսացող (ԳՎ N 23072013-09-0023) 0,02 հեկտար արոտը՝ «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ հողամասի՝ գործող կապի կայանի սպասարկման համար; 

2) պետական սեփականություն հանդիսացող, «հատուկ պահպանվող տարածքների հողեր» կատեգորիայի «հանգստի համար նախատեսված» հողերից 3,48342 հեկտար հողամասը /կադաստրային ծածկագրեր՝ 09-030-0122-0001, 09-030-0656-0001/ փոխադրել գյուղատնտեսական  նշանակության հողերի կատեգորիա՝ որպես վարելահող օգտագործելու համար: 

2. Համայնքի ղեկավարին՝ 

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքի տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը,

2) սույն կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի բնակավայրերի հողերի օգտագործման սխեմաների կամ գլխավոր հատակագծերի կազմմանը:

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner