Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ մասի, «Իրավական ակտերի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին մասի 1)-ին կետի ա) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 93-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն հանդիսացող Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9/7-8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.038 հա հողամասը /ծածկագիր 09-001-0106-0081/ մոնոբլոկ ԱԳԼՃԿ-ի ճնշակայան կառուցելու նպատակով օտարել հրապարակային սակարկություններով` մեկնարկային գին սահմանելով 323000.0 /երեք հարյուր քսաներեք հազար/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: 3. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի հունիսի 20-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող Գր.Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9/7-8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.038 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Արամայիս Հարությունյանին օտարելու մասին» թիվ 40-Ա որոշումը: |