Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 4 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի օգոստոսի    4-ի թիվ  4  նիստի օրակարգը.
Հաղորդագրություն՝ Կապան քաղաքային համայնքի 2015 թվականի բյուջեի կիսամյակային կատարողականը
1. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 77-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 78-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 79-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
5. «Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություն» թվով 12 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին
6. Համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
7. Համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման կարգը սահմանելու մասին
8. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի 18/39 հասցեում գտնվող 36,3 քառ.մ. ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին
9. Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 37ա/13 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0,013 հա հողամասը հրապարակային սակարկություններով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
10. Համայնքի սեփականություն հանդիսացող Մ. Հարությունյան փողոցի թիվ 14/8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0,0312 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
11. Համայնքային սեփականություն հանդիսացող Ձորք թաղամասի թիվ 13/24 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0,002 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
12. Համայնքի Բաղաբուրջ թաղամասի թիվ 78 հասցեում գտնվող 0,0535 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի միջոցով Ռոբերտ Հարությունյանին և Դարիկո Սիմոնյանին օտարելու մասին
13. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, Ազատամարտիկների փողոցի թիվ 61 հասցեում գտնվող, «Անհայտ» քաղաքացու որպես սեփականություն փոխանցված 0,06 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
14. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում, Բաղաբուրջ թաղամասի «Ծղեր» այգեգործական ընկերության թիվ 73 հասցեում գտնվող, «Անհայտ» քաղաքացու որպես սեփականություն փոխանցված 0,01 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
15. Կապան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Անհայտ» քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
16. Համայնքային սեփականություն հանդիսացող Բաղաբերդ թաղամասի թիվ 2ա/13 հասցեում գտնվող էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության կոմունալ ենթակառուցվածքների հողերից 0,09 հա հողամասը կոմունալ օբյեկտի կառուցապատման նպատակով ուղղակի կառուցապատման իրավունքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին
17. Կապան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող Վաչագան գետի 881,10 նիշում, Մ. Ստեփանյան և Շինարարների փողոցների միջանկյալ հատվածում գտնվող ջրային հողերից 0,047 հա հողամասն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին
18. Կապան քաղաքային համայնքի ղեկավարի կողմից կազմված 2015 թվականի համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner