2013 թվականի N_ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ ԹԻՎ 17/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՆՈՒՇ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.0308 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20/-րդ կետով, համաձայն Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 17/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անուշ Սաֆարյանին պատկանող բնակելի տան տնամերձ հողամասին կից ավել օգտագործվող 0.0308 հա հողամասը /ծածկագիր 09-001-0524-0045/ ճանաչել համայնքային սեփականություն: 2.Թույլատրել համայնքի ղեկավարին հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարել փաստա-ցի տիրապետողին 249480.0 /երկու հարյուր քառասունինը հազար չորս հարյուր ութսուն / դրամ կադաստրային արժեքով: 3.Առաջարկել հողամասը փաստացի տիրապետող Անուշ Սաֆարյանին` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|