Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՈՂՋԻ ԳԵՏԻ 856.0 ՆԻՇՈՒՄ, ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 26 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ 0.00278 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 26-րդ և 481-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1. մասի 1) կետի բ) ենթակետով,   համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման» կարգի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասրի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 46.2. կետի դ) ենթակետի, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետականև համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի  կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու  վարձավճար սահմանելու մասին»  թիվ               96-Ն որոշման   և հաշվի առնելով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերության 2014 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 410 գրությունը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    կողմ,    դեմ,     ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Պետական  սեփականություն համարվող Ողջի գետի 856.0 նիշում, Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի հարևանությամբ 0,00278 հա հողամասը /ծածկագիր 09-001-1717-01/ ջրընդունիչ կետ  կառուցելու նպատակով ուղղակի կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ  ընկերությանը` վարձավճար սահմանելով տարեկան  36140.0 /երեսունվեց հազար մեկ հարյուր քառասուն/ դրամ:
2.Ուժը կորցրած  ճանաչել Կապան  քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի  նոյեմբերի 17-ի «Պետական  սեփականություն համարվող Ողջի գետի 856.0 նիշում, Բաղաբերդ թաղամասի թիվ 26 շենքի հարևանությամբ 18,0 քառ.մ. հողամասն ուղղակի կառուցապատման իրավունքով «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին» թիվ 100-Ա որոշումը:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner