Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՆ ԿԻՑ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ  հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով,  Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածով,  <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի <<Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին>> թիվ 186-Ն հրամանի,  հաշվի առնելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության ____կողմ,____   դեմ,  ----- ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է

1.Համայնքի վարչական սահմաններում, բնակելի տների տնամերձ հողամասերին կից` քաղաքացիների կողմից ավել օգտագործվող հողամասերը  ճանաչել  համայնքային սեփականություն.
1) Վաչագան թաղամասի թիվ 125/1 հասցեում Անդրանիկ Քարամյանի  կողմից ավել օգտագործվող 0.02211 հա հողամասը;
2) Կավարտ թաղամասի թիվ 139/1 հասցեում Մագդա Գևորգյանի  կողմից ավել օգտագործվող 0.09925 հա հողամասը;
3) Լենհանքեր թաղամասի թիվ 20/1 հասցեում Լենդրոշ Պողոսյանի  կողմից ավել օգտագործվող 0.0352 հա հողամասը;
4) Շղարշիկ թաղամասի թիվ 17/1 հասցեում Շահեն Բաբայանցի  կողմից ավել օգտագործվող    0.03677 հա հողամասը;
5) Կավարտ թաղամասի թիվ 141/1 հասցեում Սամվել Թադևոսյանի  կողմից ավել օգտագործվող 0.03893 հա հողամասը;
6) Բարաբաթում թաղամասի թիվ 17/1/1 հասցեում Բենիկ Միրզոյանի  կողմից ավել օգտագործվող 0.04081 հա հողամասը;
7) Լենհանքեր թաղամասի «Լենհանքեր» այգեգործական ընկերության թիվ 44/1 հասցեում Իդա Մարտիրոսյանի, Սուրեն, Գայանե, Եվա Գրիգորյանների կողմից ավել օգտագործվող 0.02836 հա հողամասը;
8) Երկաթուղայինների փողոցի 1-ին  նրբանցքի թիվ 7/1 հասցեում Գոռ Կարապետյանի կողմից   ավել օգտագործվող 0.0181 հա հողամասը:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner