Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0,0547 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին» թիվ 81-Ն որոշումների,  հաշվի առնելով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության /գլխ. տնօրեն Դ.Ուշկով/  2018 թվականի փետրվարի 09-ի դիմումը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Սյունիք բնակավայրում  գտնվող, գյուղատնտեսական նշանակության այլ հողերից  0,0547 հա հողամասը /ծածկագիր 09-082-0514-0002/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 13590,0 /տասներեք հազար հինգ հարյուր իննսուն/ դրամ:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner