Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42)-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2019 թվականի ծրագիրը՝ ընդհանուր 21830,13 հազար դրամ արժողությամբ, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների մասով – 17438,4 հազար դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 4391,73 հազար դրամ, համաձայն հավելվածի:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն՝ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար: |