Այսօր: Հինգշաբթի, 16 Հուլիսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1051
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Ազատամարտիկներ փողոց թիվ 62 հասցեում գտնվող 0.06689 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0610-0046) աճուրդային կարգով օտարել՝  ուսումնական կենտրոն  կառուցելու նպատակով,  մեկնարկային գինը՝ 1083620 (մեկ միլիոն ութսուներեք հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ։

2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(30.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner