Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 32/-րդ կետով և քննության առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս.Հայրապետյանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում կատարած տեսչական և մարզի Կապանի ու Գորիսի քաղաքապետարաններում ըստ անհրաժեշտության ստուգումների արձանագրության հիման վրա» կայացրած թիվ 3 որոշումը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,    0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.
1.Ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Ս.Հայրապետյանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունում կատարած տեսչական և մարզի Կապանի ու Գորիսի քաղաքապետարաններում ըստ անհրաժեշտության ստուգումների արձանագրության հիման վրա» կայացրած թիվ 3 որոշմամբ համայնքի ղեկավարին տրված պարտադիր կատարման ցուցումները և հանձնարարականները:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան միջոցներ ձեռնարկել թերությունների և հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ և ապահովել քաղաքաշինական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պատշաճ կատարումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner