Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2014 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 136-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջետային հիմնարկներում և բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականից հետո ծնված՝ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների նպատակային սոցիալական վճարների փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը գումար հատկացնելու մասին» թիվ 792-Ն և 2014 թվականի մարտի 19-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2014 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» թիվ 287-Ն որոշումները  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,     ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.


Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 136-Ա որոշման 1-ին կետով հաստատված «Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի  աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» հավելվածում`
1. Աղյուսակի «Առանձնացված ստորաբաժանում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանում»  բաժնում՝
1) 1-ին տողի՝
 «դրույքաչափը» սյունակում «130000» թիվը փոխարինել «256000» թվով:
«աշխատավարձի ֆոնդ» սյունակում «130000» թիվը փոխարինել «256000» թվով:
2) 2-րդ տողի՝
«դրույքաչափը» սյունակում «85000» թիվը փոխարինել «129000» թվով:
«աշխատավարձի ֆոնդ» սյունակում «170000» թիվը փոխարինել «258000» թվով:
3) «Առանձնացված ստորաբաժանում՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կապանի տարածքային ստորաբաժանում»  բաժնի «ընդամենը» տողում՝
«աշխատավարձի ֆոնդ» սյունակում «300000» թիվը փոխարինել «514000» թվով:
2. Աղյուսակի «ընդամենը» տողում՝  «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «6990000» թիվը փոխարինել «7204000» թվով:
3. Սպասարկող անձնակազմի կազմում`
1) 4-րդ և 6-րդ տողերի «դրույքաչափը» սյունակում «66200» թիվը փոխարինել «71000» թվով:
2) 4-րդ և 6-րդ տողերի «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «66200» թիվը փոխարինել «71000» թվով:
3) 7-րդ տողի «միավորը» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով:
4) 7-րդ տողի «աշխատավարձի ֆոնդ» սյունակի «198600» թիվը փոխարինել «132400» թվով:
5) Ավելացնել նոր 7.1 տող հետևյալ բովանդակությամբ՝
«7.1 Հավաքարար  1 71000  71000»
6)  «Ընդամենը տողի «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «1661800» թիվը փոխարինել «1676200» թվով:
4.  Ընդհանուրը տողի «աշխատավարձի ֆոնդ» սյունակում «8651800» թիվը փոխարինել «8880200» թվով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner